«Ծովի կողքին միշտ խաղաղ է»․ Զարուհի Բաբայան (ֆոտո)

11:42   12 օգոստոսի, 2022

Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ծովափնյա կերպարում։

Զարուհի-Բաբայան-15.jpg (204 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում երգչուհին հետաքրքիր նախշերով երկարափեշ զգեստ է կրում։ Նրա մազերը հավաքված են, նվազագույն շպարով է։ «Ձայնը եւ տեսքն արդեն բավարար է խաղաղվելու համար։

Այդ պահին իրականությունը, ուղեղդ, միտքդ, սիրտդ բողոքում են, պայքարում, բայց մարմինդ ուզում է ունենալ թուլանալու հնարավորություն։ Ծովի կողքին միշտ խաղաղ է», - գրել է երգչուհին։

Զարուհի-Բաբայան-11.jpg (144 KB)

Օրերս հրապարակված լուսանկարում երգչուհին երկնագույն լողազգեստով էր։ Նրա մազերը հավաքված էին, առանց շպարի էր, իսկ կերպարն ամբողջական էր դարձնում արեւային ակնոցը։ «Սեր, ծով, սուրճ», - գրել էր Զարուհի Բաբայանը։ 



© NEWS.am STYLE