Disney-ն առաջ է անցել Netflix-ից՝ սթրիմինգային նոր բաժանորդների քանակով

11:12   12 օգոստոսի, 2022

Disney-ին հաջողվել է առաջ անցնել Netflix-ից՝ սթրիմինգային ծառայությունների բաժանորդների քանակով։ Բաժանորդների ընդհանուր թիվը հասել է 221,1 միլիոնի, ինչը Disney-ին թույլ է տվել առաջ անցնել Netflix-ից (220,7 միլիոն):

Disney-ին են պատկանում Disney+-ը, Hulu-ն եւ ESPN+-ը: Ընկերությունը կանխատեսում է, որ մինչեւ 2024 թվականի վերջ ամբողջ աշխարհում 215-ից մինչեւ 230 միլիոն մարդ կօգտագործի Disney+-ը:

Դեկտեմբերին ղեկավարությունը կներկայացնի ավելի ցածր գնով գովազդային հոսքային պլան, որը կարժենա ամսական 7,99 դոլար: Առանց գովազդի տարբերակի արժեքը կավելացվի մինչեւ 10,99 դոլար:

Disney+-ը եւ Hulu-ն պաշտոնապես հասանելի չեն Ռուսաստանում: Netflix-ը հայտարարել էր երկրից դուրս գալու մասին այս տարվա մարտին՝ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ֆոնին։



© NEWS.am STYLE