«Լասկովիյ մայ» խումբը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

12:12   12 օգոստոսի, 2022

«Լասկովիյ մայ» երաժշտական ​​խումբը 1980-ականներին իր ֆանտաստիկ ժողովրդականության շնորհիվ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին հայտնում է  kp.ru-ն։

Իր գոյության առաջին 5 տարիների ընթացքում համերգների շուրջ 47 միլիոն տոմս է վաճառվել, այսինքն՝ կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի յուրաքանչյուր երրորդ բնակիչը տեսել է խմբի ելույթը։ Նվաճումը խմբին թույլ տվեց կարճ ժամանակում մտնել Գինեսի ռեկորդների գիրք։

 «Լասկովիյ մայ» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովը մահացել է հունիսի 23-ի գիշերը շտապօգնության մեքենայում։ Մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը։



© NEWS.am STYLE