Դրեյքը մոր պատվին դաջվածք է արել դեմքին (ֆոտո)

15:32   12 օգոստոսի, 2022

Կանադացի ռեփեր Դրեյքը (Օբրի Դրեյք Գրեմ) սոցիալական ցանցերում ցուցադրել է իր նոր դաջվածքը: Արտիստը հենց աչքի տակ դաջել է մոր անվան սկզբնատառերը՝ «S G»։

«Սանդրա Գեյլ»,- գրել է նա՝ հրապարակելով դաջվածքով լուսանկարը։

Ռեփերը պատմել է, որ հինգ տարեկանից իրեն միայնակ մեծացրել է մայրը։ Դրեյքի մանկությունը հեշտ չի եղել, բայց ծնողն արել է ամեն ինչ, որպեսզի նա մեծանա որպես արժանի մարդ։



© NEWS.am STYLE