«Իր շնորհիվ ես համոզվում եմ, որ աշխարհում դեռ մնացել են բարի, անկեղծ ու պարզ մարդիկ»․ Մարիամ Ալեքսանյանի շնորհավորանքը եղբորը

13:41   12 օգոստոսի, 2022

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է եղբոր հետ։

Մարիամ-Ալեքսանյան-14.jpg (149 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում տեղադրված կադրում քույր եւ եղբայր ջերմ գրկախառնված են։ «Մենք միայն իրար ունենք։ Ու դա մեզ բավական է։ Ու իր շնորհիվ ես համոզվում եմ, որ աշխարհում դեռ մնացել են բարի, անկեղծ ու պարզ մարդիկ», - հրապարակամանը կից դերասանուհին շնորհավորել է եղբոր ծննդյան օրը։

Մարիամ-Ալեքսանյան-10.jpg (161 KB)

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում էր սեւ տոպ, որը համադրել էր սպիտակ շորտի, վերնաշապիկի եւ նորաձեւ մարզակոշիկների հետ։ Նրա մազերը հավաքված էին, մեղմ շպարով էր։ Հրապարակումը դերասանուհին չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE