«Իմ կյանքի ամենասիրուն առավոտներից էր այսօր»․ Արմինկա

22:38   12 օգոստոսի, 2022

Երգչուհի Արմինկան նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով սպորտային կերպարում։

Արմինկա-12.jpg (204 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում Արմինկան կրում է հետաքրքիր նախշերով բլուզ, որը համադրել է ջինսե տաբատի հետ։ Նրա մազերն արձակված են, նվազագույն շպարով է, իսկ կերպարն ամբողջական է  դարձնում արեւային ակնոցը։ Լուսանկարներից մեկում էլ Արմինկան պատկերված է քրոջ եւ որդու հետ։ «Իմ կյանքի ամենասիրուն առավոտներից էր այսօր: Առավոտյան 6:12-ին դիմավորում էինք արևածագը՝ թռչնի բարձրությունից», - գրել է երգչուհին։

Արմինկա-14.jpg (256 KB)

Ավելի վաղ սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ կադրն արվել էր Մեքսիկայում։ Արմինկան կրում էր սեւ դասական զգեստ, որը համադրել էր արծաթագույն ոճային բարձրակրունկների հետ։ Նրա մազերն արձակված էին, ընդգծված շպարով էր, իսկ կերպարն ամբողջական էր դարձնում վզնոցը։ «Պատահականների շարքից», - գրել էր նա։



© NEWS.am STYLE