Բեն Աֆլեքը հիասթափվել է իր եւ Ջենիֆեր Լոպեսի մեղրամիսից

17:04   12 օգոստոսի, 2022

Վերջերս ամուսնացած սիրահարներ Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսն իրենց մեղրամիսն անցկացրել են աշխարհի ամենառոմանտիկ քաղաքում՝ Փարիզում։ Սակայն հայտնի է դարձել, որ դերասանը դժգոհ է մեղրամիսից։ Այս մասին հայտնում է Page Six-ը՝ վկայակոչելով աղբյուրին։

Ինսայդերները հրապարակմանը պատմել են, որ Աֆլեքը հիասթափված է պապարացիների հետապնդումներից։

«Բենը սարսափած էր Փարիզում: Պապարացիներն անցել են բոլորովին նոր մակարդակի», - աղբյուրների խոսքերը մեջբերել են լրագրողները:

Աֆլեքը եւ Լոպեսը նախկինում հարաբերությունների մեջ են եղել։ Զույգը բաժանվել է, որից հետո երկուսն էլ ամուսնացել են այլ մարդկանց հետ, սակայն այդ միությունները երկար չեն տեւել։ Բենն ու Ջենը նորից միացել են 2022 թվականի հուլիսին, ապա ամուսնացել։



© NEWS.am STYLE