Էլեն Դեջեներեսի նախկին ընկերուհու մոտ ուղեղի մահ է արձանագրվել

14:01   12 օգոստոսի, 2022

Դերասանուհի եւ Էլեն Դեջեներեսի նախկին ընկերուհի Էն Հեչի մոտ ուղեղի մահ է ախտորոշվել, հայտնում է Just Jared-ը։

Անցած շաբաթ ավտովթարից հետո կոմայի մեջ գտնվող դերասանուհու ընտանիքը հայտարարությամբ է հանդես եկել։ Դերասանուհու մերձավորները որոշել են նրան անջատել կենսապահովման ապարատից։ Հայտարարության մեջ աստղի ներկայացուցիչները նաեւ հայտնել են, որ կենդանության օրոք նա համաձայնել է լինել օրգանների դոնոր։

Հեչը հայտնի է «Եթե պատերը խոսել կարողանային», «Դոնի Բրասկո» եւ «Ես գիտեմ, թե ինչ եք արել անցյալ ամառ» ֆիլմերում իր դերերով: 1997-2000 թվականներին նա ռոմանտիկ հարաբերությունների մեջ էր հեռուստահաղորդավարուհի Էլեն Դեջեներեսի հետ։



© NEWS.am STYLE