Մեծ Բրիտանիայի յոթ քաղաքներ «կմրցեն» «Եվրատեսիլ»-ն ընդունելու իրավունքի համար

16:01   12 օգոստոսի, 2022

Անգլիայի յոթ քաղաքներ ընդգրկվել են «Եվրատեսիլ» մրցույթի անցկացման հավակնորդների կարճ ցուցակում։ Այս մասին ասվում է , որը մրցույթի Twitter-յան էջում։

Խոսքը Բիրմինգհեմի, Գլազգոյի, Լիդսի, Լիվերպուլի, Մանչեսթերի, Նյուքասլի ու Շեֆիլդի մասին է։ Ընդհանուր առմամբ, մրցույթն անցկացնելու ցանկություն է հայտնել երկրի 20 քաղաք։

Բիրմինգհեմն արդեն հյուրընկալել է մրցույթը 1998 թվականին, իսկ Գլազգոն՝ 2008 թվականին Եվրատեսիլ պարի մրցույթը։

Ավելի վաղ Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտարարել էր, որ 2023 թվականին մրցույթը կանցկացվի Բրիտանիայում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Նշվում է, որ Ուկրաինան, որպես Եվրատեսիլ 2022-ի հաղթող երկիր, հաջորդ տարի անմիջապես դուրս կգա մրցույթի եզրափակիչ։



© NEWS.am STYLE