Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը մեղավոր է ճանաչվել արտիստուհու տուն ներխուժելու եւ վանդալիզմի մեջ

19:12   12 օգոստոսի, 2022

Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը՝ Ջեյսոն Ալեքսանդրը, մեղավոր է ճանաչվել արտիստուհու հարսանիքի ժամանակ մասնավոր սեփականություն ներխուժելու եւ անվտանգության աշխատակցին ծեծելու մեջ։ Այդ մասին գրում է Mail Online-ը։

Այժմ տղամարդուն հինգ տարվա ազատազրկում է սպառնում աստղի հարսանիքը խափանելու փորձի համար։ Հունիսի 9-ին Ալեքսանդրը, սկսելով ուղիղ հեռարձակում իր սոցիալական ցանցերում, փորձել է գաղտագողի ներթափանցել Սփիրսի տուն՝ փորձելով փչացնել տոնակատարությունը։

Ջեյսոն Ալեքսանդրը ներխուժել է առանձնատուն, որտեղ ընթանում էր Բրիթնի Սփիրսի եւ Սեմ Ասգարիի հարսանիքը. անվտանգության ծառայությունը նրան բերման է ենթարկել։ Տղամարդու  մոտ դանակ  է եղել։



© NEWS.am STYLE