Վայնշտեյնի ամենաերիտասարդ զոհը պատմել է, որ իրեն բռնաբարել են 16 տարեկանում

20:17   12 օգոստոսի, 2022

Լեհական ծագումով նախկին մոդել Կայա Սոկոլան՝ Հարվի Վայնշտեյնի զոհերից ամենաերիտասարդը, Rolling Stone-ին տված հարցազրույցում պատմել է կինոմագնատի հետ հարաբերությունների մանրամասները։

Նա հայտարարել է, որ 2002 թվականին ցանկանում է դերասանուհի դառնալ, ինչի պատճառով էլ Վայնշտեյնին հանդիպել է գործնական լանչի ժամանակ։ Նախատեսվում էր, որ նրանք կքննարկեն նրա կարիերայի հնարավորությունները, սակայն արդյունքում պրոդյուսերը նրան իր տուն է տարել։

Ճամփորդության ժամանակ նա հարցրել է մոդելի տարիքի մասին, իսկ աղջիկը պատասխանել է, որ 16 տարեկան է։ Կնոջ խոսքով՝ Վայնշտեյնը բռնաբարել է իրեն այդ օրը, իսկ հետո փակել է նրա ճանապարհը, երբ փորձել է փախչել տանից։ Նա հայտարարել է, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել։ Սոկոլին նաեւ ասել է, որ նա նման ձեւով օգնել է դերասանուհիներ Պենելոպա Քրուզի եւ Գվինեթ Փելթրոուի կարիերային։



© NEWS.am STYLE