Դավիթ Մանուկյանը 20 միլիոնով ամենագնաց է գնել

22:12   12 օգոստոսի, 2022

Բլոգեր Դավիթ Մանուկյանը պարծեցել է, որ նոր մեքենա է գնել:  Պարզվել է, որ ռեփերը դարձել է 20 մլն արժողությամբ Cadillac Escalade-ի սեփականատեր։

Դավայի ընտրությունը կանգ է առել ձյունաճերմակ ամենագնացի վրա։ Նա նաեւ կիսվել է մի կադրով, թե ինչպես է այդ մեծ գումարը տալիս գանձապահին:

«Համալրում ընտանիքում։ Վաղը ես կընտրեմ երեք հոգու, որոնց հետ կշրջենք իմ նոր մեքենայով։ Միեւնույն ժամանակ ընդունում եմ շնորհավորանքներ»,- գրել է նա իր անձնական Telegram ալիքում։



© NEWS.am STYLE