A$AP Rocky-ի ենթադրյալ զոհը հայտարարել է, որ ռեփերի երկրպագուները սպառնում են իրեն

19:12   13 օգոստոսի, 2022

Երաժիշտ Թերել Էֆրոնը, որը հանդես է գալիս A$AP Relli կեղծանունով եւ որն ամերիկացի ռեփեր A$AP Rocky-ին մեղադրել էր զինված հարձակման համար, բողոքել է երգչի երկրպագուների սպառնալիքներից, հայտնում է TMZ-ն։

Էֆրոնի փաստաբանները նշել են, որ արտիստի՝ ոստիկանություն դիմելուց հետո նրան սկսել են
«գործ տվող» անվանել (ռեփերը նախկինում համագործակցել է A$AP Rocky-ի հետ), ինչպես նաեւ նրա մահը ցանկանալ։ Համացանցում հետապնդումների պատճառով A$AP Relli-ն ստիպված է դիմել հոգեբանի օգնությանը, ինչպես նաեւ նոր հաղորդում ներկայացնել ոստիկանություն։

Ավելի վաղ ռեփեր A$AP Rocky-ին մեղադրել էին նախկին գործընկերոջը ուղղությամբ կրակելու համար։ Էֆրոնի խոսքով՝ անցյալ տարվա նոյեմբերին ռեփերն ու նրա երկու ընկեր վիճաբանության ժամանակ կրակ են բացել իր ուղղությամբ՝ վիրավորելով ձեռքը։

Աղբյուրը՝ Lenta.ru

Լուսանկարը՝ EdwardBberthelot/Getty Images



© NEWS.am STYLE