Օրվա թիվը․ Քայլի Ջենները մորից 100 հազար դոլար արժեքով նվեր է ստացել (վիդեո)

16:12   13 օգոստոսի, 2022

Ամերիկացի մոդել եւ գործարար Քայլի Ջեները ծննդյան օրվա առիթով թանկարժեք նվեր է ստացել մորից՝ հեռուստաաստղ Քրիս Ջեներից։ Քայլին նվերը բացելու տեսագրությունը հրապարակել է իր TikTok-ում։

@kyliejenner

best bday

original sound - Kylie Jenner

Տեսանյութն արվել է զբոսանավի վրա՝ նվերները բացելու ժամանակ։ 25-ամյա Քայլին իր դստերը՝ Սթորմիին եւ զարմուհուն՝ Չիկագոյին, թույլ է տվել բացել ֆրանսիական Hermès ապրանքանիշի տարբերանշանով տուփը։ Դրանում Birkin հազվագյուտ պայուսակ էր՝ պատրաստված երեք գույների կաշվից։

Նորաձեւության տունն մոդելի ընդամենը երեք օրինակ է արտադրել։ Աքսեսուարի արժեքը կազմում է 100 հազար դոլար: 

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE