«Կյանքիս ամենակարեւոր ու ճիշտ որոշումն է եղել»․ Արեւիկ Ուդումյանն՝ ամուսնու հետ

10:37   13 օգոստոսի, 2022

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Արեւիկ Ուդումյան Արամ Վարդեւանյան

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Արեւիկը պատկերված է ամուսնու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու երեխաներին, կադրում ջերմ գրկախառնված է։ «Կյանքիս ամենակարեւոր ու ճիշտ որոշումն է եղել։ Հուսով եմ` նաեւ իր»,- մեկնաբանություններում գրել է Արեւիկը՝ օգտագործելով «սեր», «զգացմունքներ» հեշթեգը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Արեւիկը ջերմ գրկել էր դստերը։ «Նունեին հաստատ շատ եմ ասելու` վայելիր կյանքը այն անկանխատեսելի է, հաճախ անարդար, տխուր։ Այս ամենին ի պատասխան՝ վայելիր ամեն հնարավոր վայրկյանն ու մի քիչ հումորով վերաբերվիր աշխարհին։ Միգուցե դա փրկի», - հրապարակումը մակագրել էր Արեւիկը՝ օգտագործելով «սեր» հեշթեգը։



© NEWS.am STYLE