Մահացել է ամերիկացի դերասանուհի Էն Հեչը

09:00   13 օգոստոսի, 2022

53 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի Էնն Հեչը․ պատճառը ծանր վնասվածքներն են, որոնք նա ստացել է մեկ շաբաթ առաջ ավտովթարի արդյունքում, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով նրա ընկերուհու խոսքերը։

Մեկ շաբաթ առաջ դերասանուհին Լոս Անջելեսում միանգամից երկու վթարի է ենթարկվել եւ հոսպիտալացվել գանգուղեղային վնասվածքներով։ Նա իր մեքենայով նախ բախվել է բնակելի համալիրի ավտոտնակին, այնուհետեւ՝ տանը, որից հետո հրդեհ է բռնկվել։

Հեչը ծնվել է 1969 թվականին Օհայոյում։ Նա հայտնի է այնպիսի ֆիլմերում կատարած դերերով, ինչպիսիք են «Հրաբուխ», «Դոնի Բրասկո», «Վեց օր, Յոթ գիշեր»։ 1991 թվականին նա «Էմմի» մրցանակի է արժանացել «Ուրիշ աշխարհ» ֆիլմում կատարած դերի համար։

Աղբյուրը՝ ՌԻԱ Նովոստի

Լուսանկարը՝ Rodin Eckenroth/WireImage



© NEWS.am STYLE