Universal-ը հայտնել է «Քունգ Ֆու Պանդա» մուլտֆիլմի չորրորդ մասի թողարկման ամսաթիվը

22:11   13 օգոստոսի, 2022

Universal-ը հայտարարել է «Քունգ Ֆու Պանդա» մուլտֆիլմի չորրորդ մասի թողարկման մասին, հայտնում է Variety-ն։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա 2024 թվականի մարտի 8-ին։ Սուդիան դեռ չի հայտնել, թե ով կլինի նախագծի ռեժիսորը։ Հայտնի է, որ դերասան Ջեք Բլեքը կվերադառնա գլխավոր դերակատարի հնչյունավորմանը։

Անիմացիոն ֆիլմի գործողությունները կրկին կզարգանան Չինաստանում, մուլտֆիլմի արտադրությամբ կզբաղվի DreamWorks Animation-ը։

«Քունգ Ֆու Պանդան» ամենահաջողակ անիմացիոն ֆիլմերից մեկն է: Առաջին երեք ֆիլմերը համաշխարհային վարձույթում 1,8 միլիարդ դոլար են հավաքել:

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ Everett Collection



© NEWS.am STYLE