«Յուրահատուկ»․ Անի Երանյանի ֆոտոշարքը Կալիֆոռնիայից

14:43   13 օգոստոսի, 2022

Դերասանուհի Անի Երանյանը նոր ֆոտոշարք ունի, որը հրապարակել է իր միկրոբլոգում։

Անի Երանյան

Անին նկարահանման համար ոճային լուք է ընտրել՝ տաբատ, կոստյում եւ սպորտային կոշիկ։ Դերասանուհին արձակել է մազերն ու կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ Հետեւորդները գնահատել են կադրերն ու դրական խոսքեր գրել նրան․ «Յուրահատուկ»։

291938393_1230343857777716_6371574318398498368_n(1).jpg (121 KB)

Ավելի վաղ  տեղադրված կադրերում դերասանուհին սեւ բլուզ էր կրում, որը համադրել էր ջինսե տաբատի եւ բաճկոնի հետ։ Նրա մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Կերպարն ամբողջական էր դարձնում արեւային ակնոցը։ Նա հրապարակումը չէր մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Հմայիչ դերասանուհի», «գեղեցկություն»։



© NEWS.am STYLE