«Գեղեցկուհի»․ Թամարա Գեւորգյանի ֆոտոշարքը

17:43   13 օգոստոսի, 2022

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։

Թամարա Գեւորգյան

Դերասանուհին նկարահանման համար կապույտ հագուստ է ընտրել։ Թամարան հյուսքեր է ընտրել ու բնական շպար։ «Ես ճանաչում էի սիրահարված մի զույգի, որն ապրել էր Պետրոգրադում հեղափոխության ժամանակ և չէր նկատել այն... Բորիս Պաստեռնակ»,- մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու նրան դրական խոսքեր են գրել․ «Գեղեցկուհի»։

Թամարա-Գեւորգյան-9.jpg (153 KB)

Օրեր առաջ տեղադրված կադրերում Թամարան կարմիր վերնաշապիկ էր կրում։ Նրա մազերն արձակված էին, նվազագույն ու բնական շպարով էր, իսկ կերպարն ամբողջական էր դարձնում ծաղկային պրինտով գլխակապը։ «Գեղեցկությունը, որ տեսնում ես իմ մեջ, քո արտացոլանքն է»,- գրել էր Թամարան։



© NEWS.am STYLE