«Վերադառնալով վառ ակնթարթներին»․ Յուլյա Ֆինկի էլեգանտ կերպարը

10:49   14 օգոստոսի, 2022

Դերասանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր դասական կերպարը։

Յուլյա Ֆինկ

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում հաղորդավար Արտյոմ Կարապետյանի կինը սեւ զգեստ է կրում։ Յուլյան հավաքել է մազերն ու վառ շպար է ընտրել՝ կերպարն ամբողջական դարձնելով խոշոր աքսեսուարներով։ «Վերադառնալով վառ ակնթարթներին»,- հրապարակումը կարճ մակագրել է նա։

Յուլյա-Ֆինկ1.jpg (348 KB)

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր Դիլիջանում։ Յուլյան սպիտակ զգեստ էր կրում, որը համադրել էր մուգ գույնի բարձրակրունկների հետ։ Դերսանուհին հավաքել էր մազերը, մեղմ շպարով էր։ «Սա Նեապոլը չէ, սա Դիլիջանն է. ֆոտոպատմությունից մի դրվագ», - հրապարակումը մեկնաբանել էր Յույլան։



© NEWS.am STYLE