«Խաղաղ Դոն» ֆիլմի աստղը հայտնվել է հիվանդանոցում

17:01   13 օգոստոսի, 2022

Խորհրդային եւ ռուս դերասանուհի Լյուդմիլա Խիտյաևան գլխի վնասվածքի պատճառով հայտնվել է հիվանդանոցում, հայտնում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Պարբերականի հաղորդմամբ՝ արտիստը Մոսկվայի կենտրոնում գտնվող իր տանը սայթաքել է ու հարվածել գլուխը։ Նա հետազոտություն կանցնի հիվանդանոցներից մեկի նյարդավիրաբուժության բաժանմունքում։

Խիտյաեւան ծնվել է 1930 թվականի օգոստոսի 15-ին։ 1952 թվականին ավարտել է Գորկու անվան թատերական դպրոցը։ Կինոյում առաջին անգամ նկարահանվել է «Եկատերինա Վորոնինա» ֆիլմում՝ կատարելով գլխավոր դերը։ Դերասանուհին հեռուստադիտողին հայտնի է նաեւ «Тихий Дон», «Поднятая целина», «Сыны Отечества», «Вечера на хуторе близ Диканьки» եւ «Финист - Ясный сокол» ֆիլմերում կատարած դերերով։

Լուսանկարը՝ «ՌԻԱ Նովոստի»/Սերգեյ Պյատակով



© NEWS.am STYLE