Երգչուհի Միշել Բրենչը ձերբակալվել է ընտանեկան բռնության կասկածանքով

18:09   13 օգոստոսի, 2022

Ամերիկացի երգչուհի 39-ամյա Միշել Բրանչը ձերբակալվել է ընտանեկան բռնության համար, հայտնում է Variety-ն՝ վկայակոչելով Նեշվիլի ոստիկանության բաժանմունքին։

Դեպքը տեղի է ունեցել, երբ Բրենչը հայտարարել է ամուսնուց՝ The Black Keys-ի թմբկահար Պատրիկ Քարնիից բաժանվելու մասին: Ոստիկանության փաստաթղթերում նշվում է, որ Բրանչը «մեկ-երկու անգամ» ապտակել է Քարնիին։ Երգչուհու նկատմամբ հետաքննություն է սկսվել, 1000 դոլարի չափով գրավ է սահմանվել։ 

Բրենչն ու Քարնին ամուսնացել են 2019 թվականին եւ ամուսնության ընթացքում ունեցել երկու երեխա։ Նախքան  ամուսնուց բաժանվելու մասին հայտարարությունը՝ երգչուհին Twitter-ում ամուսնուն մեղադրել էր դավաճանության համար։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ Chelsea Lauren/Shutterstock



© NEWS.am STYLE