Շոն Մենդեսը գրանցվել է հարուստների եւ հայտնիների համար նախատեսված ծանոթությունների հավելվածում

15:11   14 օգոստոսի, 2022

Կամիլա Կաբելոյի եւ Շոն Մենդեսի վերամիավորման հետ կապված երկպագուների հույսերը հօդս են ցնդում: Այս շաբաթվա սկզբին 25-ամյա երգչուհին նոր ընկերոջ հետ հայտնվել է լուսանկարիչների օբյեկտիվում՝ հաստատելով, որ իր անձնական կյանքում ամեն ինչ կարգին է։ Ի դեպ, կասկածներ կային, որ Մենդեսը սիրավեպ ունի իր բժշկի՝ Ջոսելին Միրանդայի հետ, որն արդեն երկար ժամանակ է՝ աշխատում է Մենդեսի հետ։ Սակայն նրանց միջեւ ռոմանտիկ հարաբերությունների մասին լուրերը դեռ չեն հաստատվել։

Ըստ The Sun-ի՝ Շոն Մենդեսն ակտիվորեն փորձում է փոխարինող գտնել նախկին սիրելիին։ Նա գրանցվել է «Raya» ծանոթությունների հավելվածում: Ոչ բոլորը կարող են հայտնվել փակ առցանց համայնքում, որը գործարկվել է 2015 թվականին։ Մասնակիցները պետք է խիստ ստուգման գործընթաց անցնեն, որի ընթացքում հատուկ հանձնաժողովը որոշում է ապագա թեկնածուի հայտնիության աստիճանը, ինչպես նաեւ նրա ֆինանսական հնարավորությունները:

Ընդունվելու դեպքում յուրաքանչյուր նոր մասնակից անդամավճար է վճարում՝ համոզվելու համար, որ նա միանում է ճիշտ պատճառներով, ասվում է ծանոթությունների կայքում:

Հետաքրքիր է, որ Կամիլա Կաբելլոյի նոր ընկերը նույնպես կապ ունի ժամադրության նմանատիպ հավելվածի հետ: Ըստ TMZ-ի՝ Օսթին Կեւիչը «Lox Club» ծանոթությունների մասնավոր ակումբի հիմնադիրն է։

Կամիլա Կաբելոն եւ Շոն Մենդեսը հանդիպել են 2014 թվականին Օսթին Մահոնի համերգի ժամանակ։ «Senorita» համատեղ երգը ձայնագրելուց հետո լուրեր հայտնվեցին երիտասարդ փոփ աստղերի սիրավեպի մասին։ 2019 թվականի օգոստոսին՝ երգչուհու ծննդյան օրը, նրանք պաշտոնապես հայտարարեցին, որ սիրավեպ ունեն։ Իսկ 2021-ի սկզբին շատերը կասկածում էին, որ սիրահարները պատրաստվում էին ամուսնանալ, սակայն կարճ ժամանակ անց նրանք բաժանվեցին։

Աղբյուրը՝ Hellomagrussia

Լուսանկարը՝ Rolling Stone/Ruven Afanador



© NEWS.am STYLE