«Շատ տարօրինակ գործերի» աստղը պատմել է, թե ինչպես է քասթինգի տնօրենը մանուկ հասակում իրեն ստիպել արտասվել

13:07   14 օգոստոսի, 2022

Քասթինգի տնօրենը «Շատ տարօրինակ գործեր» սերիալի աստղ Միլի Բոբի Բրաունին ամոթանք է տվել «չափազանց մեծ» երեւալու համար։ Դերասանուհին այդ մասին պատմել է Allure-ին։

Նախքան Netflix-ի «Շատ տարօրինակ գործեր» սերիալում դերը ստանալը Բրաունն անհաջող  փորձեր է կատարել հաղթահարելու այլ նախագծերի լուսումների փուլը: Դերասանուհու խոսքով՝ մի անգամ քասթինգի տնօրենն իրեն ստիպել է արտասվել՝ ասելով, որ ինքը չի կարողանա հաջող կինոկարիերա սկսել, քանի որ տարիքից մեծ է երեւում։

«Ես միշտ գիտեի, որ ավելի մեծ եմ երեւում: Նույնիսկ դպրոցում էի առանձնանում իմ հասակակիցներից, բայց չեմ կարողացել ազդել դրա վրա։ Սկզբում ինձ թվում էր, թե տարիքից մեծ թվալը նույնիսկ ավելի լավ է։ Բայց քասթինգի տնօրենի խոսքերից հետո, որը հակառակն էր պնդում, ես ինձ սարսափելի էի զգում »,- խոստովանել է Բրաունը։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE