Հայտնի է ուղղաթիռով թռիչքից հետո անհետացած Օլգա Բուզովայի գտնվելու վայրը

11:11   14 օգոստոսի, 2022

Հայտնի է դարձել հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովայի գտնվելու վայրը, որն ուղղաթիռով սարեր էր մեկնել եւ օրեր շարունակ կապի դուրս չէր գալիս։ Այս մասին հայտնում է «Ren TV»-ի Telegram-յան ալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Հեռուստաալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ Բուզովայի հետ այս պահին ամեն ինչ կարգին է. նա հանգստանում է հյուրանոցում, իսկ ուղղաթիռը, որով ճանապարհորդել է երգչուհին, վերադարձել է բազա։

Ավելի վաղ Բուզովան հայտնել էր, որ ծրագրում է գնալ «լեռներ, որտեղ նախկինում ոչ ոք ոտք չի դրել»։ Դրանից հետո արտիստը դադարել է կապի դուրս գալ։

Աղբյուրը՝  Gazeta.ru



© NEWS.am STYLE