Մադոննան պարզաբանել է, թե ինչու է իր որդին կանացի հագուստ կրում

16:17   14 օգոստոսի, 2022

Երգչուհի Մադոննայի եւ բրիտանացի ռեժիսոր Գայ Ռիչիի որդեգիր որդին՝ Դեյվիդ Բանդան, հաճախ է հանրության առաջ հայտնվում կանացի հագուստով։ 16-ամյա դեռահասը հաճախ է կրում մոր զգեստապահարանի իրերը։ The Tonight Show-ում փոփ աստղը բացատրել է, թե ինչու է Դեյվիդը նախընտրում կանացի հագուստ: Երգչուհին պնդում է, որ որդին իր զգեստներով ավելի լավ տեսք ունի, քան ինքը։

«Նա կարող է կրել ցանկացած հագուստ եւ նորաձեւ տեսք ունենալ։ Նույնիսկ նյարդայնացնող է: Նա հագնում է իմ հագուստը եւ դրանցով ինձնից ավելի լավ տեսք ունի։ Նա նույնիսկ կարող է զգեստ հագնել եւ տղամարդու տեսք ունենալ»,- ասել է Մադոննան։ 

Երգչուհու որդին կանացի զգեստներ սկսել է կրել մեկ տարի առաջ՝ 15 տարեկանում։ Vogue UK-ին տված հարցազրույցում Մադոննան հայտնել է, որ կարծում է, որ ինքոն ու Դեյվիդն «ամենաշատ ընդհանրություններն» ունեն։ Մադոննան երկու կենսաբանական երեխա ունի՝ դուստրը՝ Լուրդես Լեոնը, որը ծնվել է երգչուհու ու նրա  ֆիթնես մարզիչի հետ հարաբերությունների ընթացքում, եւ որդի՝ Ռոկկոն, որի հայրը ռեժիսոր Գայ Ռիչին է։ Երգչուհին աֆրիկյան Մալավիից չորս թխամորթ երեխաների է որդեգրել՝ երկվորյակներ Էսթերին եւ Ստելային (աղջիկներն 9 տարեկան են), 16-ամյա որդուն՝ Դեյվիդ Բանդային եւ 14-ամյա դստերը՝ Մերսիին։ Մադոննան միշտ ընդգծել է, որ իր երեխաներին իրենց սեռն ընտրելու իրավունք է տվել։

Աղբյուրը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա»



© NEWS.am STYLE