«Ուզում եմ լինել միշտ հեռուն քո»․ Անի Լուպեի ֆոտոշարքը

13:43   14 օգոստոսի, 2022

Դերասանուհի Անի Լուպեն նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։

Անի Լուպե

Անին ֆոտոշարքի համար սպիտակ տոպ է ընտրել ու բաց գույնի տաբատ։ Երիտասարդ դերասանուհին արձակել է մազերն ու բնական շպարով է։ «Ուզում եմ լինել միշտ հեռուն քո։ Մոտիկը դժվար են տեսնում»,- մեկնաբանությունների հատվածում գրել է նա։

Անի Լուպե

Ավելի վաղ տեղադրված կադրում դերասանուհին կանաչ զգեստ էր կրում, որն ընգծել էր նրա սլացիկ կազմվածքն ու գեղեցիկ արեւայրուքը։ Անիի մազերն արձակված էին, իսկ կերպարն ամբողջական էին դարձնում աքսեսուարները։ «Երբ ձեռքս պատահմամբ դիպչի ձեռքիդ, դու բաց չթողնես: Պատահաբար չէր...», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE