Մահացել է «Բեւեռլի Հիլզ 90210» սերիալի դերասանուհին

14:04   14 օգոստոսի, 2022

64 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի եւ ռեժիսոր Դենիզ Դոուզը, հայտնում է «Fox News» հեռուստաալիքը՝ վկայակոչելով արտիստի քրոջը՝ Թրեյսի Դուզի խոսքերը։

«Ցավով հայտնում եմ, որ քույրս՝ Դենիզ Դոուզը հեռացել է՝ մեր ընտանիքի հետ հանդիպելու հավերժական կյանքում»,- Instagram-ում գրել է Թրեյսին։

Օրեր առաջ հայտնի է դարձել, որ «Բեւեռլի Հիլզ 90210» սերիալի աստղ Դոուզը կոմայի մեջ է, որն առաջացել է մենինգիտի սուր ձեւի պատճառով։ Չէր հստակեցվում, թե երբ է նման ախտորոշում կատարվել։ Բժիշկները կանխատեսումներ չէին անում, թե երբ դերասանուհին ուշքի կգա եւ կապաքինվի։

Բացի «Բեւեռլի Հիլզ 90210» սերիալին մասնակցությունից՝ Դոուզը նաեւ նկարահանվել է այնպիսի նախագծերում, ինչպիսիք են «Մտածել հանցագործի նման», «Կրքի անատոմիա», «Դոկտոր Հաուս», «Ոսկորներ» եւ այլն։

Աղբյուրը՝ Lenta.ru

Լուսանկարը՝ Getty Images

 



© NEWS.am STYLE