«Այս մարդուկից երբեք չեմ կշտանում»․ Լուսինե Թովմասյան (ֆոտո)

17:45   14 օգոստոսի, 2022

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը հրապարակել է որդու լուսանկարն ու հիացրել հետեւորդներին։

Լուսինե Թովմասյանի որդին

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում փոքրիկը «ոստիկանական հագուստ» է կրում։ «Այս մարդուկից երբեք չեմ կշտանում։ Ինքը իր աշխարհն ունի ու էդ փոքրիկ աշխարհով լցնում է մեր մեծ աշխարհը։ Դրա համար այն ինձ թվում է գունագեղ եւ պայծառ»,- հրապարակումը մակագրել է երկու երեխաների երիտասարդ մայրիկը։

Լուսինե-Թովմասյան-15.jpg (244 KB)

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Լուսինեն պատկերված էր ամուսնու հետ։ «Ինչ խոսք, շատ cool ենք։ Այնքան կարեւոր է, որ ամուսնուդ հետ լինես նույն ալիքի վրա և նա հասկանա քեզ քո խենթ ու գիժ մտահաղացումներով հանդերձ»,- մեկնաբանություններում գրել է գեղեցկուհին։



© NEWS.am STYLE