Վարդագույնը՝ կապույտի համադրությամբ․ Մարինկա Խաչատրյանի լուսանկարը

18:44   14 օգոստոսի, 2022

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

Մարինկա Խաչատրյան

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Մարինկան վարդագույն լայնեզր տաբատ է կրում, որը համադրել է կապույտ տոպի հետ։ Դերասանուհին բարձրակրունկներ է ընտրել ու արձակել մազերը՝ կերպարն ամբողջացնելով ոճային պայուսակով։

Մարինկա-Խաչատրյան-11.jpg (280 KB)

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում դերասանուհին սպիտակ տոպ էր կրում, որը համադրել էր նարնջագույն շորտի հետ։ Նրա մազերն արձակված էին, մեղմ շպարով էր, իսկ կերպարն ամբողջական էր դարձնում սպորտային գլխարկը։ Օգտատերերը բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել Մարինկային։

 



© NEWS.am STYLE