«Լոս Անեջելսում «միշտ ամառ է» տաք ու արեւոտ»․ Քրիստինա Եղոյանի «street style»-ը

19:45   14 օգոստոսի, 2022

Երգչուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելոց իր երեկոյան կերպարը։

Քրիստինա Եղոյան

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը վարդագույն շրջազգեստ է կրում, որը համադրել է սպիտակ բլուզի հետ։ Քրիստինան արձակել է մազերն ու վառ շպար ընտրել։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ պայուսակ, թեւնոցներ ու նուրբ վզնոց։ «Լոս Անեջելսում «միշտ ամառ է» տաք ու արեւոտ»,- հրապարակումը մակագրել է նա։

Քրիստինա Եղոյան

Օրեր առաջ  տեղադրված կադրերում Քրիստինան ջինսե տաբատ էր կրում, կապույտ տոպ, որոնք համադրել էր սպիտակ վերնաշապիկի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։

 

 

 



© NEWS.am STYLE