«Հանգիստ»․ Լիլուի լուսանկարը լողավազանից

23:43   14 օգոստոսի, 2022

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Լիլու

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված լուսանկարն արվել է լողավազանում։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը սեւ լողազգեստ է կրում։ Նա արձակել է մազերն ու առանց շպարի է։ Մեկնաբանություններում Լիլուն օգտագործել է «ընտանիք», «հանգիստ» հեշթեգերը։

Լիլու-7.jpg (271 KB)

Օրեր առաջ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը շրջազգեստ էր կրում, որը համադրել էր սեւ գույնի բարձրակրունկների հետ։ Նրա մազերն արձակված էին, արտահայտիչ շպարով էր։ «Մարդիկ չեն նկատում, երբ իրենց սիրում ես․․․ Նրանք սկսում են նկատել, երբ իրենց դադարում ես սիրել․․․ Հանճարեղ է ասված»,- հրապարակումը մեկնաբանել էր երգչուհին։ 



© NEWS.am STYLE