«Գեղեցիկ ու էլեգանտ»․ Ժաննա Բուտուլյանի լուսանկարը

22:43   14 օգոստոսի, 2022

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր դասական կերպարը։

Ժաննա Բուտուլյան

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Ժաննան սեւ-սպիտակ զգեստ է կրում։ Դերասանուհին հավաքել է մազերն ու վառ շպար ընտրել՝ նախապատվություն տալով կարմիր շրթներկին։ Կերպարն ամբողջական է դարձրել խոշոր վզնոցը։ Թեեւ դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները գնահատել են այն ու դրական խոսքեր ուղղել Ժաննային․ «Գեղեցիկ ու էլեգանտ»։

Ժաննա-Բուտուլյան-7.jpg (223 KB)

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին ծաղկային պրինտով զգեստ էր կրում։ Ժաննան արձակել էր մազերը, քնքուշ շպարով էր։ «Հրաշքների երկիր», - հրապարակումը մակագրել էր դերասանուհին։ 

 



© NEWS.am STYLE