Թեյլոր Սվիֆթի կարճամետրաժ ֆիլմը կարող են առաջադրել «Օսկար 2023»-ին

19:12   14 օգոստոսի, 2022

Թեյլոր Սվիֆթը վերջերս սկսել է լրջորեն զբաղվել ռեժիսուրայով, եւ նրա նոր կարճամետրաժ աշխատանքը՝ «AllToo Well» ֆիլմը, բավականին հայտնի է դարձել եւ արժանացել հանդիսատեսի ճանաչմանը: Ավելին, The Hollywood Reporter-ի հաղորդմամբ՝ ֆիլմը կարող է 2023 թվականին «Օսկարի» առաջադվել «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում:

«All Too Well»-ը առցանց հարթակում թողարկվել է անցյալ տարվա նոյեմբերին: Շատերը կարծում են, որ ժապավենը չի կարող առաջադրվել «Օսկար 2023»-ի, քանի որ պրեմիերայի ամսաթիվը չի համապատասխանում մրցույթի կանոններին։ Սակայն ԶԼՄ-ները հայտնում են, որ Թեյլորն այժմ աշխատում է լավագույն կինոընկերություններից մեկի հետ, որը հնարավորություն ունի նպաստելու Սվիֆթի կարճամետրաժ ֆիլմի առաջադրմանն աշխարհի լավագույն կինոմրցանակաբաշխության անվանակարգում։

Գլխավոր դերերում նկարահանվել եմ Սիդի Սինքը եւ Դիլան Օ'Բրայենը։

Թեյլոր Սվիֆթը ֆիլմում փոխանցել է 10 տարի առաջ ապրած բաժանման զգացումները։ Այդ տարիների ընթացքում նա դարձել է իսկական կուռք ամբողջ աշխարհի միլիոնավոր ունկնդիրների համար եւ ամենասիրված երգչուհիներից մեկը։ Ասում են՝ նա իր պատմությունը նվիրել է Ջեյք Ջիլենհոլի հետ սիրավեպին։

Աղբյուրը՝ Peopletalk
Լուսանկարը՝ Chelsea Lauren/Shutterstock


© NEWS.am STYLE