25 տարվա համատեղ կյանքից հետո Metallica-ի մենակատարը ամուսնալուծության հայց է ներկայացրել

22:14   14 օգոստոսի, 2022

Ամերիկացի ռոք երաժիշտ, «Metallica» խմբի վոկալիստ Ջեյմս Հեթֆիլդը 25 տարվա համատեղ կյանքից հետո կնոջից ամուսնալուծության հայց է ներկայացրել, հայտնում է TMZ-ն՝ վկայակոչելով զույգին մոտ կանգնած աղբյուրներին։

Պարբերականի տեղեկություններով՝ Հեթֆիլդը կոստյումների դիզայներ Ֆրանչեսկա Տոմասիից ամուսնալուծության հայց է ներկայացրել 2022 թվականի սկզբին։ Զույգի բաժանման մասին մի քանի ամիս հայտնի չէր, զույգը չէր մեկնաբանում ամուսնալուծությունը։ Միեւնույն ժամանակ Հեթֆիլդն ու Թոմասին շարունակում են շփվել, քանի որ մեծացնում են ընդհանուր երեխաներին։

Զույգը ծանոթացել է 1992 թվականին եւ ամուսնացել հինգ տարի անց։ Հարաբերությունների ընթացքում նրանք երեք երեխա են ունեցել՝ երկու աղջիկ եւ մեկ տղա։ Թոմասիի հետ ամուսնությունն առաջինն էր Հեթֆիլդի համար։

Աղբյուրը՝ Lenta.ru

Լուսանկարը՝ AP



© NEWS.am STYLE