«88-ին ծանոթ-անծանոթ գնում էին երկրաշարժի գոտի․ Երեւանում չէին տժժում, Գառնու ճանապարհին համերգներ չկային...». Մհեր Մկրտչյան

09:00   15 օգոստոսի, 2022

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը Ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով «Սուրմալու»  առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին, ինչպես նաեւ օրվա որոշակի իրադարձություններին։

«88-ին ծանոթ անծանոթ գնում էին երկրաշարժի գոտի: Ես 16 տարեկան էի, 3 գիշեր հորս հետ անցկացրեցի Լենինականում:

Երևանում չէին տժժում, Գառնու ճանապարհին համերգներ չկար....

Իսկ Լենինականում զարմանալի դեպքեր էին կատարվում, իսկական, իրական, հայ ազգը մեծարող, էն պարոդիա ֆիլմի հետ կապ չունեցող:

Քանոն նվագող հիմար չկար, նրան քննադատող ֆեյսբուք չկար....

Ես չգիտեմ ինչ կատարվեց մեր ազգի հետ:

Ես չգիտեմ ով ու երբ կգա իշխանության, բայց կդառնամ յուրաքանչյուր իշխանության թշնամի եթե չսկսեն ազգը կրթել, եթե չվերածնվեն հային բնորոշ մարդկային արժեքներ», - գրել է Մհեր Մկրտչյանը։



© NEWS.am STYLE