Թրոյ Կոցուրի «Օսկարի» արձանիկը գտել են իր՝ օրեր առաջ գողացված մեքենայի հետ

16:04   15 օգոստոսի, 2022

Լսողության խանգարումներ ունեցող դերասան Թրոյ Կոցուրը պատմել է, որ իր մեքենան գողանալուց հետո կորցրել է իր «Օսկարի» արձանիկը, որը եղել է մեքենայում։

«CODA. խուլ ծնողների երեխա» աստղը դեպքի մասին հայտնել է օգոստոսի 13-ին։ Նրա մեքենան գողացել են Արիզոնա նահանգի Մեսա քաղաքում։

Ավելի ուշ եւ՛ մեքենան, եւ՛ մրցանակի արձանիկը հայտնաբերել են տեղի իշխանությունները։

Մեսայի ոստիկանական բաժանմունքից The Hollywood Reporter-ին հայտնել են, որ մեքենան գողացել են երկու անչափահասներ։

Խուլ-համր դերասան Թրոյ Կոցուրն արժանացել է «Օսկար»-ի երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում՝ «CODA. խուլ ծնողների երեխա» ֆիլմում դերի համար: Նա խաղում էր խուլ-համր ընտանիքի հայր, որտեղ լսում է միայն 17-ամյա դուստրը։ Կոզուրն առաջին անգամ առաջադրվել է Օսկար մրցանակի։

Լուսանկարը՝ Mario Anzuoni/Reuters



© NEWS.am STYLE