Պրիխոդկոն կոչ է արել Մելաձեին ու Բրեժնեւային ներգրավել Ուկրաինայի սեւ ցուցակում

15:31   15 օգոստոսի, 2022

Ուկրաինացի երգչուհի եւ քաղաքական գործիչ Անաստասիա Պրիխոդկոն Վերա Բրեժնեւային եւ նրա ամուսնուն՝ Կոնստանտին Մելաձեին դավաճաններ է անվանել։ Ինչպես հայտնում է mk.ru-ն, ուկրաինական հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ արտիստուհին կոչ է արել նրանց ընդգրկել Ուկրաինայի սեւ ցուցակում։

Պրիխոդկոյի խոսքով՝ ամուսինները պետք է զրկվեն բոլոր կոչումներից ու մրցանակներից, ինչպես նաեւ խլեն Ուկրաինայում գտնվող նրանց ողջ ունեցվածքը։ Կատարողի խոսքով՝ Բրեժնեւան դավաճանել է հայրենիքին դեռ 2014 թվականին եւ սկսել է ելույթ ունենալ «ագրեսիվ ռուսների համար»։

Պրիխոդկոն բացատրել է, որ Անի Լորակը եւ Սվետլանա Լոբոդան նույնպես պետք է ներառվեն Ուկրաինայի արտիստների սեւ ցուցակում։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE