Հայտնի են դարձել «Կաղամարի խաղը» սերիալի երկրորդ եթերաշրջանի մանրամասները

20:22   15 օգոստոսի, 2022

«Կաղամարի խաղը» սերիալի հեղինակ Հվանգ Դոն-Հյոկը պատմել է, թե ինչ սպասել նախագծից ապագայում։

«Սցենարը գրել եմ ակնարկով, որ նմանատիպ մրցույթներ կարող են տեղի ունենալ աշխարհի այլ վայրերում: Ինչպես կարելի էր լսել VIP անձանց զրույցներից, կորեական խաղն այս տարի տպավորիչ է, ինչը նշանակում է, որ կան այլ խաղեր: Դա նույնպես մտադրված էր․ ես զգում էի՝ եթե շոուն լավ ստացվի, ապա կարող եմ ընդլայնել, որպեսզի մյուս երկրներն ունենան «Կաղամարի խաղ»-ի իրենց տարբերակը»,- ​​ասել է Դոնգ-Հյուկը:

Նա ավելի վաղ նշել էր, որ մինչեւ օրացուցային տարվա ավարտը կվերջացնի երկրորդ սեզոնի սցենարը։



© NEWS.am STYLE