«Դեռ կան մարդիկ, որոնք փլատակների տակ են գտնվում»․ Արամ MP3-ն չեղարկել է այսօրվա համերգը

17:14   15 օգոստոսի, 2022

Երգիչ, դերասան, հումորիստ Արամ MP3-ն «Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում երկրպագուներին տեղեկացրել է այսօրվա համերգի չեղարկման մասին։

«Այսօր, ինչպես գիտեք, պետք է տեղի ունենար իմ համերգը։ Բայց, հայտնի պատճառներից ելնելով, ես չեղարկում եմ այսօրվա համերգը եւ տեղափոխում եմ անհայտ ժամկետով։ Այս պահին միակ ցանկությունս, որպեսզի որքան հնարավոր է քիչ կորուստներ լինեն։ Դեռ կան մարդիկ, որոնք փլատակների տակ են գտնվում։ Աղոթենք բոլորս, որպեսզի բոլորը ողջ մնան։ Շնորհակալություն ըմբռնման համար», - նշել է Արամը։



© NEWS.am STYLE