Warner Bros.-ն աջակցել է Ջոան Ռոուլինգին՝ Սալման Ռուշդիին աջակցության պատճառով սպառնալիքներից հետո

23:12   15 օգոստոսի, 2022

Warner Bros.-ն աջակցել է Հարի Փոթերի մասին գրքերի շարքի հեղինակ Ջոան Ռոուլինգին, ով սկսել է մահվան սպառնալիքներ ստանալ գրող Սալման Ռուշդիի աջակցության պատճառով։ Այս մասին հաղորդում է Deadline-ով:

«Մենք աջակցում ենք նրան [Ռոուլինգին] եւ բոլոր հեղինակներին, ովքեր համարձակորեն արտահայտում են իրենց կարծիքը: Warner Bros. –ը հավատում է խոսքի ազատությանը, խաղաղ խոսակցությանը եւ աջակցությանը նրանց, ովքեր հրապարակայնորեն ասում են իրենց մտքերը: Մեր մտքերը սըր Սալման Ռուշդիի եւ նրա ընտանիքի հետ են՝ հետեւելով Նյու Յորքում տեղի ունեցած անիմաստ բռնություններին: Ընկերությունը խստորեն դատապարտում է սպառնալիքների, բռնության կամ ահաբեկման ցանկացած ձեւ»,- ասված է կորպորացիայի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Ռոուլինգը Twitter-ի իր միկրոբլոգում Ռուշդիի վրա հարձակումն անվանել էր սարսափելի նորություն։ «Մի անհանգստացիր. Հաջորդը դու ես»,- գրառմանը պատասխանել է օգտատերերից մեկը։



© NEWS.am STYLE