Ջոնի Դեփը նկարիչ Մոդիլիանիի մասին ֆիլմ կնկարահանի

10:12   16 օգոստոսի, 2022

Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը կենսագրական ֆիլմ կնկարահանի իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլիանիի մասին։ Այս մասին հայտնում է Film.ru-ն՝ հղում անելով The Hollywood Reporter-ին։

Ժապավենը կպատմի Մոդիլիանիի մասին՝ ստեղծագործական ճգնաժամի ժամանակաշրջանում։ Սյուժեի գործողությունները տեղի են ունենում 1916 թվականին Փարիզում, երկու օրվա ընթացքում, որից հետո Մոդիլիանին ընդմիշտ մնաց պատմության մեջ։

Ալ Պաչինոն կլինի Մոդիլիանիի պրոդյուսերներից մեկը։ Ֆիլմը հիմնված է դրամատուրգ Դենիս ՄաքԻնթայրի համանուն պիեսի վրա։ Նախագծի նկարահանումները կսկսվեն 2023 թվականի գարնանը։ Դերասանական կազմը կհայտարարվի շուտով։



© NEWS.am STYLE