HBO-ի «Գահերի խաղի» պրիքվելը կցուցադրվի Լոնդոնում եւ Ամստերդամում

16:18   16 օգոստոսի, 2022

«Վիշապի տունը»՝ «Գահերի խաղի» շատ սպասված պրիքվելը, երկու անգամ դեբյուտ է ունեցել Եվրոպայում: Այդ մասին գրում է The Hollywood Reporter-ը։

Օգոստոսի 15-ի երեկոյան Լոնդոնի կենտրոնում Sky-ը՝ Մեծ Բրիտանիայում HBO-ի վաղեմի գործընկերը, «արքայական շոու» է ​​կազմակերպել՝ «համաճարակի ժամանակից ի վեր չտեսնված մասշտաբով»։ Ներգրավված էին երկու կինոթատրոններ՝ Odeon Luxe-ը եւ Cineworld-ը, հրապարակի կենտրոնում կանգնեցվել է մի ամրոց (ենթադրաբար ոչ մշտական), որի դռները բացվել են՝ ներկայացնելու շոուի առաջատար դերասաններին։

Միջոցառմանը ներկա էր ֆիլմի դերասանական կազմը։ Նշվում է, որ «Վիշապի տան» մեծ մասը նկարահանվել է Մեծ Բրիտանիայում։ Երկրպագուները կարող են տեսնել Մեթ Սմիթին, Փեդի Կոնսիդայնին, Օլիվիա Կուկին, Էմմա Դ'Արսին, Միլի Ալքոքին, Էմիլի Քերին, Ռիս Իվանսին, Ֆաբիեն Ֆրանկելին եւ Սթիվ Թուսենին, ինչպես նաեւ շոուրաներ եւ սերիալի համահեղինակ Ռայան Ջ. Կոնդալին։

«Այս ֆիլմում չարագործներ կամ հերոսներ չկան, միայն մարդիկ, ովքեր լավ եւ վատ բաներ են անում», - կարմիր գորգի վրա հայտարարել է Կոնդալը:

Կոնսիդայնը, որը մարմնավորում է թագավոր Վիզերիս I-ին, ասել է, որ իրեն ամենաշատը «տպավորել է» պրիփվելի սցենարը:

Այդ ընթացքում HBO-ն, որը Warner Bros-ի մաս է կազմում, հինգշաբթի օրն Ամստերդամում գալա համերգ է անցկացրել՝ կարմիր գորգի արարողությամբ ու երեկույթով, որին ներկա են եղել նաեւ դերասանական կազմի եւ «Վիշապի տան» ստեղծողների մեծ մասը:

 



© NEWS.am STYLE