Nemra խումբը չեղարկել է համերգները

15:18   16 օգոստոսի, 2022

Nemra ռոք խումբը գրառում է կատարել «Ինստագրամ» սոցիալական ցանցում, որով երկրպագուներին տեղեկացրել է առաջիկա օրերին համերգները հետաձգելու մասին։

 «Սիրելիներ, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության հետ կապված որոշեցինք հետաձգել օգոստոսի 17-ին նախատեսված մեր համերգը Երևանում, ինչպես նաև օգոստոսի 20-ին նախատեսված մեր համերգները Գյումրիում և Դիլիջանում:

Խորապես ցավակցում ենք հարազատ կորցրած ընտանիքներին, իսկ վիրավորում ստացած անձանց ցանկանում ենք շուտափույթ ապաքինում: Համերգների տեղափոխված օրերի մասին կտեղեկացնենք ընթացքում: Կանխավ շնորհակալություն ըմբռնման համար», - ասվում է հայտարարության մեջ։



© NEWS.am STYLE