«Օսկար»-ի սկանդալից հետո կինոակադեմիան ներողություն է խնդրել բնիկ ամերիկուհուց

17:12   16 օգոստոսի, 2022

Կինոարվեստի եւ գիտության ակադեմիան պաշտոնական մամուլի հաղորդագրություն է տարածել, որում նրանք ներողություն են խնդրել ակտիվիստ Սաչին Լիթլֆեդերից։

Մառլոն Բրանդոն 1972 թվականին «Կնքահայրը» ֆիլմում Դոն Կորլեոնեի համար արժանացել է «Օսկարի» լավագույն դերասանի կոչմանը։ Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ դերասանն իր փոխարեն բեմ է ուղարկել «Փոքրիկ փետուր» մականունով հնդկուհուն։ Նա Մարլոնի անունից հրաժարվել է մրցանակից եւ մեղադրեց Հոլիվուդին հնդկացիների նկատմամբ վատ վերաբերմունքի մեջ։ Նրան սպառնացել են ձերբակալել եւ նույնիսկ ֆիզիկական բռնություն կիրառել։

Այժմ ակադեմիան որոշել է ամեն ինչ շտկել։

«Այն վիրավորանքները, որոնք հնչել են ձեր հասցեին, անհիմն էին եւ անարդար։ Մեր ոլորտում ապրած հույզերի ծանրությունն ու սեփական կարիերայի կորուստն անփոխարինելի են: Ձեր ցուցաբերած քաջությունը չափազանց երկար ժամանակ անփոխարինելի են եղել։ Դրա համար ներողություն ենք խնդրում եւ հայտնում մեր անկեղծ հիացմունքը»,- ասված է ակադեմիայի նախկին նախագահ Դեիիդ Ռուբինի նամակում։

 



© NEWS.am STYLE