Մահացել է Grim Reaper խմբի վոկալիստը

20:19   16 օգոստոսի, 2022

62 տարեկանում մահացել է Grim Reaper խմբի մենակատար Սթիվ Գրիմեթը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Մահվան պատճառն անհայտ է։ Երաժշտի մահը սոցիալական ցանցերում հաստատել է նրա որդին՝ Ռասը։ «Մենք բառեր չունենք նկարագրելու մեր զգացմունքներն այս պահին: Բայց քանի որ հայրս լայն ճանաչում ուներ, լուրը սկսում է ավելի շուտ տարածվել, քան մենք կցանկանայինք։ Ցավոք սրտի, հայրիկը մահացավ՝ հսկայական բաց թողնելով մեր սրտում»,- գրել է վոկալիստի որդին։

Գրիմեթը միացել է Grim Reaper-ին 1982 թվականին՝ փոխարինելով վոկալիստ Փոլ Մերկադոյին։ Այդ ժամանակվանից Սթիվը խմբի միակ մշտական ​​անդամն է։ Խմբի դեբյուտային «See You in Hell» ալբոմը թողարկվել է Ebony Records լեյբլի ներքո 1984 թվականին՝ դառնալով երաժիշտների լավագույն աշխատանքը։ 



© NEWS.am STYLE