Ալեք Բոլդուինի փաստաբանը պատասխանել է ՀԴԲ-ի մեղադրանքներին. «Զենքը կրակել է միայն մեկ անգամ»

19:12   16 օգոստոսի, 2022

Դերասան Ալեք Բոլդուինի փաստաբան Լյուկ Նիկասը հայտարարել է, որ ՀԴԲ-ի զեկույցը «Ժանգը» ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ «սխալ է մեկնաբանվել»: Այդ մասին գրում է Daily Mail-ը։

Օրերս հետաքննությունների դաշնային բյուրոն իր զեկույցում բացառել էր նկարահանման հրապարակում Բոլդուինի կրակոցի «պատահական» լինելը։ Զեկույցում վարչությունը պնդում է, որ ատրճանակի համար պահանջվում էր ձգանը սեղմել՝ կրակելու համար։

«ՀԴԲ զեկույցը սխալ է մեկնաբանվում։ Փորձարկման ժամանակ ատրճանակը կրակել է միայն մեկ անգամ՝ առանց ձգանը սեղմելու, երբ ձգանը հետ է քաշվել, ատրճանակը երկու մասի է բաժանվել: Հետաքննությունների դաշնային բյուրոյի չի հաջողվել կրակել ատրճանակից նույնիսկ այն ժամանակ, երբ սեղմել են ձգանը, քանի որ այն շատ վատ վիճակում է եղել»,- մեղադրանքները մեկնաբանել է փաստաբանը։



© NEWS.am STYLE