Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը Մեծ Բրիտանիայում չեն հանդիպի արքայազն Ուիլյամին եւ Քեյթ Միդլթոնին

22:12   16 օգոստոսի, 2022

Արքայազն Հարին եւ նրա կինը՝ Մեգան Մարքլը, կվերադառնան Մեծ Բրիտանիա։ Սասեքսի դուքսերը կներկայանան One Young World Summit-ին, որին կմասնակցեն 190 երկրների առաջնորդներ։ Լրագրողների խոսքով՝ զույգը «չի նախատեսում հանդիպել Ուիլյամի ու Քեյթի հետ» իրենց այցի ընթացքում, սակայն «ամեն դեպքում կարող է այցելել թագուհուն»։

Ըստ հրապարակման աղբյուրի՝ սասեքսի դուքսերն այցը նպատակաուղղված է լինելու «նրանց հոգեհարազատ մի քանի բարեգործական կազմակերպություններին աջակցելուն»։

«Նրանց ժամանակացույցում պլաններ չկան, որոնք ցույց կտան, որ Հարին եւ Մեգանը կտեսնեն Քեմբրիջի դուքսերին։ Դժվար թե նրանք կարողանան հենց այնպես հանդիպել»,- նշում են աղբյուրները։



© NEWS.am STYLE