«Արժեքները լղոզելը կոտրում է մարդկանց նույնիսկ, եթե լղոզողը ձեր կյանքի հերոսն է»․ Մհեր Մկրտչյան

21:00   16 օգոստոսի, 2022

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը Ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել, որում ասվում է․

«Եկել է այն պահը, երբ ամեն մեկս որոշում ենք կայացնելու, թե ում հավատալ հիմա, ապրելու եւ մեր երկրում ապագա կառուցելու համար:

Որոշում ենք կայացնելու նիկոլի դեմ պայքարի այս տարիների ապրածով, տեաածով, զգացածով...

Ես գիտեմ, որ հերոսներ կծնվեն միայն, երբ դադարեն վախենալ իրար նեղացնելուց: Երբ դադարեն վախենալ պառակտել պառակտվածը: Երբ վախկոտին վախկոտ անվանել իսկ հիմարին՝ հիմար: Երբ դավաճանին կասեն դավաճան, լպրծունին լպրծուն անկախ նրանից ընկեր է, բարեկամ թե ազգական:

Որովհետեւ արժեքները լղոզելը կոտրում է մարդկանց նույնիսկ, եթե լղոզողը ձեր կյանքի հերոսն է:

 



© NEWS.am STYLE