Բրեդ Փիթը ստիպված է 20,5 մլն դոլար վճարել իր կառուցած տների բնակիչներին

10:12   19 օգոստոսի, 2022

Դերասան Բրեդ Փիթի Make It Right բարեգործական հիմնադրամը պատրաստվում է 20,5 մլն դոլար վճարել այն տների բնակիչներին, որոնք կազմակերպությունը կառուցել է նրանց համար Նոր Օռլեանի մոտ գտնվող Կատրինա փոթորկից հետո:

107 տան տերերից յուրաքանչյուրը փոխհատուցում կստանա 25000 դոլարի չափով, իսկ մնացած գումարը կբաշխվի՝ կախված նրանից, թե որքան է վնասվել տունը:

Փիթ հիմնադրամը 150 տուն է կառուցել Նյու Օռլեանում (Լուիզիանա, ԱՄՆ) 2007 թվականին՝ ավերիչ փոթորկից երկու տարի անց։ Սկզբում նախագիծը գովեստի արժանացավ, բայց հետո պարզվեց, որ տներն անորակ են կառուցված. բնակիչները դժգոհում էին շեղված դռներից, բորբոսնած փայտից եւ տանիքների կաթոցներից։



© NEWS.am STYLE